09.11.2019 23:31

«Լեսթեր Սիթին» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

«Լեսթեր Սիթին» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ սեփական խաղադաշտում մրցեց Լոնդոնի «Արսենալի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը գոլերը բաց թողեց վերջնամասում։ Աչքի ընկան անգլիացիներ, հարձակվող Ջեյմի Վարդին եւ կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը։

«Լեսթերը» 26 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ գոլերի տարբերությամբ գերազանցելով նույնքան միավոր ունեցող «Չելսիին»։ «Արսենալը» 6-րդն է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 2։0 

Ջեյմի Վարդի, 68, Ջեյմս Մեդիսոն, 75