09.11.2019 23:37

«Ռեալը» հաղթեց «Էյբարին» 4։0 հաշվով (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց «Էյբարին» 4։0 հաշվով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էյբարին»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը ոչ մի հնարավորություն չտվեց դաշտի տերերին։

Արքայական ակումբն առավելության հասավ 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Աչքի ընկան նաեւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ու ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

«Ռեալը» 12 խաղից հետո 25 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մադրիդյան թիմին հավասարվելու հնարավորություն ունի «Բարսելոնան», որը այս տուրում կընդունի Վիգոյի «Սելտային»։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Էյբար» - «Ռեալ»՝ 0։4 

Քարիմ Բենզեմա, 17, 29, 11մ, Սերխիո Ռամոս, 20, 11մ, Ֆեդերիկո Վալվերդե, 61