10.11.2019 09:30

Սարգիս Ադամյանը վնասվածք է ստացել

Սարգիս Ադամյանը վնասվածք է ստացել

Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Քյոլնի» հետ խաղում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հոֆենհայմը» պաշտոնական նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տեղեկացնելով, որ 26-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին 2 տուրերի՝ Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին:

Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի շուրջ 2 շաբաթ:

Հայաստանի հավաքականը տնային խաղում Հունաստանի թիմի հետ կմրցի նոյեմբերի 15-ին, իսկ Իտալիայի հետ արտագնա հանդիպում կանցկացնի նոյեմբերի 18-ին: