10.11.2019 10:30

Կապելո. Եթե Իբրահիմովիչը տեղափոխվի «Միլան», կդառնա Իտալիայի գլխավոր հերոսը

Կապելո. Եթե Իբրահիմովիչը տեղափոխվի «Միլան», կդառնա Իտալիայի գլխավոր հերոսը

Իտալական «Միլանի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կաբելոն մեկնաբանել է ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ «Միլան» տեղափոխության մասին լուրերը:

«Եթե «Միլանը» ցանկանում է դուրս գալ այս իրավիճակից, ապա պետք է անպայման իրականացնի Իբրահիմովիչի տեղափոխությունը: Վստահ եմ, որ նա շատ բան կարող է փոխել այդ թիմում:

Եթե Զլատանը տեղափոխվի «Միլան», ապա կդառնա Իտալիայի գլխավոր հերոսը»,- Կապելոյի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Ավելի  վաղ ESPN-ն հաղորդել էր, որ Իբրահիմովիչը բանակցություններ է վարում «Միլանի» ղեկավարության հետ: