10.11.2019 11:06

Էմերի. Այստեղ ես եմ մարզիչը

Էմերի. Այստեղ ես եմ մարզիչը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կտրուկ արձագանք է տվել այն հարցին, թե վախենու՞մ է արդյոք, որ շուտով ստիպված կլինի հրաժարվել իր պաշտոնից և դիրքերը զիջել Ժոզե Մոուրինյոյին:

Այս պահին «Արսենալը» վերջին վեց հանդիպումներում կարող է պարծենալ միայն մեկ հաղթանակով, ինչը մամուլին առիթ է տալիս շահարկելու Էմերիի ապագան:

Ըստ լուրերի՝ լոնդոնյան ակումբն արդեն կապի մեջ է Մոուրինյոյի հետ, և Ժոզեն ինքն էլ բաց է այս աշխատանքի համար: Սակայն Էմերին շտապեց հիշեցնել, որ ինքը ոչ մի տեղ դեռ չի գնացել.

- Այստեղ ես եմ մարզիչը:  Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգայում մեր ելույթներին, մեր նպատակն է խմբում առաջին տեղը զբաղեցնելը,- Էմերիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: