10.11.2019 11:30

Պլատինի. Փողը սպանում է ՊՍԺ-ին

Պլատինի. Փողը սպանում է ՊՍԺ-ին

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ ՊՍԺ-ն  ինքնություն չունի, ինչը կապված է դրամական միջոցների հսկայական ներհոսքի հետ:

Հիշեցնենք, որ Միշել Պլատինին հեռացվեց ֆուտբոլից 2015 թվականին այն պատճառով, որ 2011-ին նա մեղադրվեց գաղտնի կործարքների մեջ: Արգելքն արդեն լրացել է, այնպես որ Պլատինին աստիճանաբար  իրավիճակի մեջ է մտել և նախատեսում է վերադառնալ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնի:

Մամուլին տված հարցազրույցում, քննարկելով արտասահմանյան խաղացողների քվոտաները, նա հիշել է ՊՍԺ-ին.

- Այսօր Դուք կարող եք ձեռք բերել աշխարհի լավագույն խաղացողներին և հաստատ կնվաճեք որոշ տիտղոսներ: Ամեն ինչ փողի հետ է կապված: Փողը սպանում է ՊՍԺ-ին՝ որպես խոշոր ակումբի: Փարիզցիները ինքնություն չունեն: Դուք ոչ մի ֆրանսիացու չեք գտնի ակումբի առաջատարների մեջ, ուստի ինչու՞ է այս ակումբը ֆրանսիական, – նշել է Միշել Պլատինին: