10.11.2019 13:04

Կապելո. «Կլոպը կախարդանք է մտցնում խաղի մեջ, իսկ Գվարդիոլայի ֆուտբոլը թատրոնի է նման»

Կապելո. «Կլոպը կախարդանք է մտցնում խաղի մեջ, իսկ Գվարդիոլայի ֆուտբոլը թատրոնի է նման»

Իտալացի անվանի մասնագետ Ֆաբիո Կապելոն խոսել է Պրեմիեր լիգայի առաջիկա տուրի «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի մասին ու անդրադարձել թիմերի գլխավոր մարզիչներին:

«Կլոպին հաջողվել է կախարդանք մտցնել «Լիվերպուլի» խաղի մեջ: «Էնֆիլդի» մթնոլորտը ֆանտաստիկ է, որն արտացոլվում է ֆուտբոլիստների խաղում: Շատ ուժեղ է կապը երկրպագուների, ֆուտբոլիստների ու մարզչի միջև:

Գվարդիոլան բոլորովին այլ մարզիչ է. նրա թիմը խաղում է այնպես, կարծես ֆուտբոլային խաղադաշտը թատրոն է: Գեղեցիկ է, երբ ֆուտբոլը ներկայացման է նման, բայց ես տպավորություն եմ ունենում, որ թատրոն եմ եկել», – Կապելոյի խոսքերն է փոխանցում AS-ը: