11.11.2019 09:29

Կամո Հովհաննիսյանը հեռացավ «Ժետիսուից»

Կամո Հովհաննիսյանը հեռացավ «Ժետիսուից»

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական «Ժետիսուից»։

27-ամյա ֆուտբոլիսը Ինստագրամում արած գրառումով շնորհակալություն է հայտնել թիմին եւ մաղթել շատ հաղթանակներ եւ նպատակների իրագործում։

Կամո Հովհաննիսյանը 2018թ․ մարտին էր տեղափոխվել «Ժետիսու»։