11.11.2019 10:00

«Արսենալը» մտադիր չէ պաշտոնանկ անել Էմերիին

«Արսենալը» մտադիր չէ պաշտոնանկ անել Էմերիին

«Արսենալը» չի պատրաստվում գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին պաշտոնանկ անել, հայտնում է The Athletic-ը:

Լոնդոնյան ակումբի ղեկավարները բասկին թույլ են տալու ավարտել մրցաշրջանը, իսկ ամռանը բոև որոշելու են նրա ապագան:

«Զինագործները» կտրականապես հերքում են այլ մասնագետների հետ կապ հաստատելու մասին շշուկները և կարծում են, որ Էմերին կկարողանա վերջ դնել վերջին անհաջող արդյունքների շարքին:

Հիշեցնենք, որ «Արսենալը» չի հաղթում վերջին 5 խաղերում: ԱՊԼ-ում թիմը 17 միավորով վեցերորդ տեղում է: