11.11.2019 11:03

ԱԱ․ Դավիթ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

ԱԱ․ Դավիթ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

Հարավկորեական Չհոնջու քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը (82 կգ) մարզական սամբոյի մրցաշարում արժանացել է բրոնզե մեդալի, որը 11 ներկայացուցիչով մրցավայր մեկնած Հայաստանի թիմի միակ մեդալն էր աշխարհի առաջնությունում:

ԱԱ-ի մարզական սամբոյի մրցաշարում հանդես էին եկել նաև Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) և Էդիկ Պետրոսյանը (100 կգ), իսկ Ջոն Բալայանը (52 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ) մասնակցել էին մարտական սամբոյի մրցաշարին: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչն էր 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը: