11.11.2019 11:30

Ջերարդը կարող է գլխավորել «Արսենալը»

Ջերարդը կարող է գլխավորել «Արսենալը»

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան, Գլազգոյի «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող է փոխարինել Ունաի Էմերիին Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է Daily Star-ը։

Նշվում է, որ լոնդոնյան թիմի ներսում մթնոլորտը գնալով անկայունանում է։ Ունայ Էմերին հայտարարել է, որ թիմի նախկին ավագ շվեյցարացի Գրանիտ Ջական կարող է լքել ակումբը։ Նա ավագի թևկապից զրկվել էր երկրպագուների հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Ավելի վաղ «Արսենալի» ավագ է նշանակվել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ունաի Էմերիի գլխավորած թիմը Անգլիայի Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել էր «Լեսթերին» և 17 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։