11.11.2019 12:00

Թոմաս Մյուլերի տպավորիչ ցուցանիշը

Թոմաս Մյուլերի տպավորիչ ցուցանիշը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Դորտմունդի «Բորուսիայի» հետ (4։0) Բունդեսլիգայի 11-րդ տուրի խաղում 100-րդ գոլային փոխանցումը կատարեց Գերմանիայի առաջնություններում, հայտնում է Opta-ն։

Այդպիսով, 30-ամյա գերմանացին դարձավ 21-րդ դարի առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է նման ցուցանիշի հասնել Բունդեսլիգայում։

Հիշեցնենք, որ Մյուլերը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման և առայժմ աչքի չի ընկել խփած գոլերով։