11.11.2019 12:30

Պլատինին 7․2 միլիոն եվրո է պահանջում ՈւԵՖԱ-ից

Պլատինին 7․2 միլիոն եվրո է պահանջում ՈւԵՖԱ-ից

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ցանկանում է, որպեսզի կազմակերպությունն իրեն վճարի աշխատավարձի մնացած մասը, բոնուսները և դատական ծախսերը։

AFP-ի հաղորդմամբ, ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը մտադիր է ՈւԵՖԱ-ից ստանալ 7․2 միլիոն եվրո, այդ թվում՝ 5․5 միլիոն եվրո չվճարված աշխատավարձը։

«Իմ իրավաբանի միջոցով խնդրում եմ, որպեսզի պայմանագրի պայմանները կատարվեն»,- հայտարարել է Պլատինին։

Պլատինիի իրավաբան Վինսենտ Սոլարին նշել է, որ դատական գործընթացն արդեն սկսվել է։

Հիշեցնենք, որ 64-ամյա ֆրանսիացին ձերբակալվել էր 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու հետաքննության գործով։ Նա մեղադրվում էր կոռուպցիայի մեջ։ Ավելի ուշ Պլատինիին ազատ էին արձակել, իսկ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին լրացել էր նրա քառամյա որակազրկման ժամկետը: