11.11.2019 13:00

Մայք Թայսոնը կմարզի Թայսոն Ֆյուրիի մրցակցին

Մայք Թայսոնը կմարզի Թայսոն Ֆյուրիի մրցակցին

UFC-ի մարտիկ Ֆրենսիս Նգանուն հանդիպել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ: Կամերունցի մարտիկի խոսքով՝ Թայսոնը համաձայնել է նրան պատրաստել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրիի հետ մենամարտին:

«Հանդիպեցի իմ կուռք Մայք Թայսոնի հետ: Նա համաձայնեց ինձ մարզել Թայսոն Ֆյուրի դեմ ռինգում կայանալիք մենամարտից առաջ»,- սոցցանցերում գրել է Ֆրենսիս Նգանուն:

Խառը մենամարտերում 33-ամյա Նգանուն նախորդ հանդիպումն անցկացրել է հունիսի 3-ին կայացած UFC on ESPN 3 մրցաշարում՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով Ջունիոր Դոս Սանթոսին: