11.11.2019 10:53

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել

Բոլիվիայի նախագահ, ձախակողմյան գաղափարախոսության հավատավոր կողմնակից, նախկինում՝ կոկա աճեցնող ֆերմերների արհմիության ղեկավար Էվո Մորալեսը հրաժարական է տվել:

Երկրում զանգվածային ցույցեր էին ծավալվել հոկտեմբերի 20-ին կայացած ընտրություններից հետո: Ցուցարարների կարծիքով՝ այդ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Նրանց հետ համաձայնել է միջազգային դիտորդների խումբը, որը կիրակի օրը հայտարարել է կեղծված ստորագրությունների և զանգվածային ընտրախախտումների մասին:

Մորալեսն ընդունել է նրանց դիտողությունները և ասել, որ անհրաժեշտ է կրկնական ընտրություններ անցկացնել: Սակայն ցուցարարները պահանջել են նրա անհապաղ հրաժարականը նախագահի պաշտոնից, ինչը և նա արել է՝ այն բանից հետո, երբ նույն պահանջը ներկայացրել են նաև բանակի գլխավոր հրամանատարը և ազգային ոստիկանության ղեկավարը:

Հրաժարական են տվել նաև երկրի փոխնախագահը և սենատի խոսնակը:

Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Մորալեսին Լա-Պասեի իր դեսպանատանը: Մորալեսն ինքը պնդում է, որ դարձել է հեղաշրջման զոհ:

Փոխանցում է BBC-ն: