Լուկաշենկոն մեկնում է Ավստրիա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին Արևմուտքը երկար ժամանակ բնորոշում էր որպես «Եվրոպայի վերջին բռնակալ», նոյեմբերի 11-12-ին այցելելու է Ավստրիա՝ դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի հրավերով:
Հրավերն արվել է մեկուկես տարի առաջ, սակայն Լուկաշենկոն որոշել է դրանից օգտվել միայն հիմա:
«Ավստրիա, Լատվիա և այլ երկրներ՝ դրանք պատուհան են այն ամբողջական պարսպից հետո, որը կառուցվել էր մեր շուրջ: Ավելին, ոմանք պատժամիջոցներ էին սահմանել: Այնպես որ մենք ստիպված են ոչ թե նորից, այլ արդեն նոր մակարդակով բացել այդ պատուհանները և ուղիներ հարթել»,- հայտարարել է Լուկաշենկոն լրագրողների հետ զրոյցի ընթացքում:
Բելառուսի նախագահի հիշատակած եվրոպական պատժամիջոցները Լուկաշենկոյի և մի շարք պաշտոնյաների նկատմամբ ՝ մարդու իրավունքների և դեմոկրատիայի սկզբունքների ոտնահարման համար, չեղարկվել են 2016 թ.: Դրանից հետո Լուկաշենկոն այց է կատարել Իտալիա և Վատիկան, բայց մի քանի անգամ հրաժարվել է մասնակցել ԵՄ կառույցների կազմակերպած միջոցառումներին՝ հայտարարելով, թե անիմաստ է համարում այցը՝ հանուն այցի:
Փոխանցում է BBC-ն: