11.11.2019 12:39

Ընտրություններ Իսպանիայում՝ չորս տարում չորրորդը

Ընտրություններ Իսպանիայում՝ չորս տարում չորրորդը

Կիրակի օրը Իսպանիայում խորհրդարանական ընտրություններ էին՝ չորրորդը չորս տարվա ընթացքում:

Երկիրը կայուն կառավարություն չունի 2015 թվականից:

Ապրիլին կայացած ընտրություններում սոցիալիստները, մյուս կուսակցությունների համեմատ, ամենաշատ ձայներն էին հավաքել, բայց ոչ մեծամասնություն, և չկարողացան կոալիցիա կազմել:

Վարչապետի պաշտոնակատար, սոցիալիստ Պեդրո Սանչեսը փորձում էր դաշինք ձևավորել   ձախակողմյան «Պոդեմոս» («Մենք կարող ենք») կուսակցության հետ, սակայն չհաջողեց: Իսպանիայի սահմանադրության համաձայն՝ նման դեպքում վեց ամիս անց կրկնական ընտրություններ են անցկացվում:

«Լռության օրվանից» առաջ վերջին հանրահավաքում Սանչեսը հայտարարել է. «Կա երկու հնարավորություն. քվեարկել հօգուտ սոցիալիստների, որպեսզի մենք կարողանանք կառավարություն ձևավորել, կամ քվեարկել ցանկացած այլ կուսակցության օգտին՝ դրանով իսկ Իսպանիային զրկելով առաջադեմ կառավարություն ունենալու հնարավորությունից»:

Փոխանցում է BBC-ն: