11.11.2019 13:17

Բլումբերգը մտնում է ընտրապայքարի մեջ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

Բլումբերգը մտնում է ընտրապայքարի մեջ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

Հենց այն ժամանակ, երբ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդների թիվը վերջապես խելամիտ էր դարձել, այն կրկին պատրաստ է մեծանալու:

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ըստ երևույթին, դեմ չէ գրավելու Սպիտակ տունը, չնայած մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ մտադիր չէ նման բան անել:  Իսկ եթե դու միլիարդատեր ես, ապա նման որոշում կայացնելու համար կարծես թե խորհուրդ հարցնելու կարիք չկա:

Այդ որոշումն ընդունելու պատճաների վարկածները մի քանիսն են: Նախ՝ նա ենթադրում է, որ կարող է հաղթել: Բլումբերգի համար աշխատում են բազմաթիվ մարդիկ՝ հանրային կարծիքը հետազոտողներ, քաղտեխնոլոգներ:

Դեմոկրատական կուսակցությունը, մինչդեռ, շատ հեռու է իր թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշումից: Հարցումների համաձայն՝ առայժմ առաջատարները չորսն են՝ Ջո Բայդեն, Էլիզաբեթ Ուորրեն, Բեռնի Սանդերս և Փիթ Բութիջիչ: Նրանցից յուրաքանչյուրն ունի ուժեղ և թույլ կողմեր, և Բլումբերգը գուցե որոշել է, որ իր համար տեղ կգտնվի հավանական թեկնածուների ցուցակում: Եթե հաշվի առնենք, որ նա միլիարդատեր է, ապա նա մրցակիցներից առաջ անցնելու բոլոր հնարավորություններն ունի:

Ամենահետաքրքիր վարկածը հետևյալն է. ինչո՞ւ է միլիարդատերն ուզում նախագահ դառնալ:

 Որովհետև կարող է: Մանավանդ որ նա արդեն 77 տարեկան է, ու եթե իրերին սթափ նայենք՝ սա, հավանաբար, նրա վերջին շանսն է:

Ըստ BBC-ի: