11.11.2019 13:40

Աղմկալի սպանություն Սանկտ Պետերբուրգում

Աղմկալի սպանություն Սանկտ Պետերբուրգում

Պետերբուրգցի անվանի պատմաբան և նապոլեոնյան պատերազմների դարաշրջանի փորձագետ Օլեգ Սոկոլովը հետաքննությանը խոստովանել է, որ սպանել է 24-ամյա ասպիրանտուհի Անաստասիա Եշչենկոյին:

Պատմաբանը ձերբակալվել է այն պահին, երբ հարբած վիճակում փորձել է ազատվել սպանվածի մարմնի մասերից. նրա ուսապարկում, որը Սոկոլովը փորձել է նետել գետը, հայտնաբերվել են կնոջ կտրված ձեռքերը, իսկ մարմնի մնացած մասերը հայտնաբերվել են պատմաբանի տանը:

Փաստաբանի հավաստմամբ՝ Սոկոլն ընդունել է մեղքը:

63-ամյա Օլեգ Սոկոլովը ֆրանսիական Պատվավոր լեգեոնի շքանշանակիր է, նա հանրության առջև սիրում էր հայտնվել Նապոլեոնի կերպարով, իսկ ուսանողներն ու գործընկերները նրան դիմում էին «սիր» (sire-դիմելաձև միապետին):

Փոխանցում է BBC-ն: