11.11.2019 14:41

Թուրքիան սկսել է ԻՊ ահաբեկիչների արտաքսումը Եվրոպա և ԱՄՆ

Թուրքիան սկսել է ԻՊ ահաբեկիչների արտաքսումը Եվրոպա և ԱՄՆ

Երկուշաբթի Թուրքիան սկսել է օտարերկրացի ահաբեկիչների արտաքսումը:

Այսպես, իրավաբանական գործառույթների ավարտից հետո այդ երկրից արտաքսվել է ամերիկացի մի ահաբեկիչ, հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին:

Բացի այդ՝ պատրաստվում են գերմանացի մի ահաբեկչի փաստաթղթերը՝ նրան արտաքսելու համար: Օրվա ընթացքում Դանիա կարտաքսվի ևս մի ահաբեկիչ:

Այդպիսով, Թուքրիան մեկ օրվա ընթացքում արտաքսում է երեք ահաբեկչի: Նոյեմբերի 14-ին նախատեսված է յոթ ծայրահեղականների արտաքսումը, բոլորը՝ Գերմանիայից, որոնք պահպանվում են տարբեր հատուկ կենտրոններում:

Այն մասին, որ նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսելու է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ձերբակալված ահաբեկիչների արտաքսումը իրենց ծագման երկրներ՝ անցյալ ուրբաթ օրը գրել էր Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուքրայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին:

Փոխանցում է Interfax-ը: