11.11.2019 15:21

Ասադ. Սիրիան երբեք քիմիական զենք չի կիրառել

Ասադ. Սիրիան երբեք քիմիական զենք չի կիրառել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի կողմից քիմիական զենք կիրառելու մեղադրանքները կրկին անհիմն է անվանել: Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Դա ընդամենը մեղադրանք է: Սիրիական բանակը երբեք քիմիական զենք չի կիրառել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին 2017 թ. ապրիլի 4-ին երկրի շրջաններում քիմիական զենք կիրառելու մասին հարցին:

Ասադը նշել է, որ եթե անգամ սիրիական բանակը քիմիական զենք ունենար, այն ժամանակ դա կիրառելը տրամաբանական չէր լինի: «Քիմիական զենքի կիրառումն անտրամաբանական է: Դա մեզ պետք չէր: Քիմիական զենք կիրառվել է, երբ մենք հաղթում  էինք, այլ ոչ թե պարտվում»,- հավելել է Ասադը:

Ասադի կարծիքով՝ այդ միջադեպը գոյություն ունի միայն Արևմուտքի երևակայության մեջ և հարկավոր է եղել Սիրիայի վրա հարձակվելու համար: «Նրանք ոչ մի էական ապացույց չեն ներկայացրել, և շատ հաշվետվություններ են եղել, որոնք հերքել են այդ տեղեկությունները, այդ մեղադրանքները»,- նշել է Սիրիայի առաջնորդը:

Արևմուտքի երկրները բազմիցս Դամասկոսին մեղադրել են քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական զենք կիրառելու մեջ, թեև դեռևս 2016 թ. հունվարին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է սիրիական քիմիական զենքի լիակատար ոչնչացման մասին:

Փոխանցում է tass.ru-ն: