11.11.2019 15:40

Կուբայի, Վենեսուելայի, պետդումայի կարծիքով՝ Բոլիվիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջում

Կուբայի, Վենեսուելայի, պետդումայի կարծիքով՝  Բոլիվիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջում

Կուբայի և Վենեսուելայի նախագահներ Միգել Դիաս-Կանելը և Նիկոլաս Մադուրոն հանդես են եկել Բոլիվիայի՝ հրաժարական հայտարարած նախագահ Էվո Մորալեսի պաշտպանությամբ՝ երկրում կատարվող իրադարձությունները բնորոշելով որպես պետական հեղաշրջում:

Մասնավորապես՝ Դիաս-Կանելն իր twitter-ում  «բռնի և վախկոտ պետական հեղաշրջումը» համարել է սպառնալիք Բոլիվիայում ընդդեմ դեմոկրատիայի:

«Մեր վճռական դատապարտումը պետական հեղաշրջմանը, և մեր համերաշխությունը եղբայր նախագահ Մորալեսի հետ: Աշխարհը պետք է մոբիլիզացվի հանուն Էվոյի կյանքի ու ազատության»,- գրել է Կուբայի նախագահը:

«Սա պետական հեղաշրջում էր՝ կազմակերպված, բնականաբար, ԱՄՆ-ի կողմից: Այնտեղ բանակի և ոստիկանության կողմից ճնշման արդյունքում, ակնհայտորեն՝ արյունահեղություն և իրավիճակի ապակայունացում թույլ չտալու համար, Մորալեսը հրաժարականի որոշում է կայացրել»,- հայտարարել է պետդումայի արտքաին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան:

Փոխանցում է Interfax-ը: