11.11.2019 17:27

Զանգվածային ցույցեր Լիբանանում և Իրաքում

Զանգվածային ցույցեր Լիբանանում և Իրաքում

2019-ը ամբողջ աշխարհում բողոքի ցույցերի տարի է, և արաբական աշխարհը բացառություն չէ:

Ժողովրդի դժգոհությունը Լիբանանում աննախադեպ են համարում, Իրաքում մարդիկ փողոց են դուրս գալիս՝ չնայած բիրտ ճնշմանը և հարյուրավոր զոհերի: Եգիպտոսում, Ալժիրում և Սուդանում ցույցերը չեն դադարում արդեն մի քանի ամիս:

Իրաքում և Լիբանանում ցուցարարներն առաջնորդ չունեն, դրանք հիմնականում երիտասարդներ են և ուսանողներ: Նրանք ինքնակազմակերպվում են սոցցանցերում, ցույցերից հետո մաքրում են տարածքը և օգնում են միմյանց: Նրանք դժգոհում են կոռուպցիայից և գործազրկությունից ու դատապարտում են այն արմատացած համակարգը, որում կառավարության պաշտոնները բաշխվում են ըստ կրոնական խմբերի քվոտաների, այլ ոչ թե ըստ արժանիքների:

«Իրաքից մինչև Բեյրութ՝ մեկ հեղափոխություն է, և այն չի դադարի»,- կարգախոսներ են հնչում Բեյրութում:

Լիբանանում քաղաքացիական պատերազմի ավարտից երկար տարիներ անց բողոքի ցույցերը դուրս են եկել դավանաբանական տարբերությունների շրջանակից. փողոց են դուրս եկել շիաները, սուննիները, քրիստոնյաները, դրուզները՝ ցույցերը միավորել են բոլորին: Առաջին անգամ լիբանանցիները խոսում են ոչ թե իրենց տարբերությունների, այլ նրա մասին, ինչը միավորում է իրենց՝ լիբանանյան ազգի մասին:

Իրաքում բողոքում են հիմնականում շիաները, բայց ոչ թե այն պատճառով, որ մյուսներն ամեն ինչից գոհ են, այլ, ինչպես պարզաբանում է մերձավորարևելյան քաղաքականության փորձագետը Վաշինգտոնյան ինստիտուտից՝ սուննիները վախենում են, որ, ինչպես անցյալում, իրենց կմեղադրեն ջիհադականների և արմատական իսլամիստների հետ կապեր ունենալու մեջ:

Փոխանցում է BBC-ն: