12.11.2019 10:19

Հայկ Հովհաննիսյանը չի պնդել դիմումը. կշարունակի պաշտոնավարել

Հայկ Հովհաննիսյանը չի պնդել դիմումը. կշարունակի պաշտոնավարել
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Հայկ Հովհաննիսյանը, ով երեկ առավոտյան հրաժարականի դիմում էր ներկայացրել, երեկ ժամեր անց տեղի ունեցած խորհրդի նիստում դիմումը չի պնդել և կշարունակի պաշտոնավարել:

«Մանրամասն այսօր քննարկվեցին այդ խնդիրները՝ դատական բարեփոխումների առաջնահերթությունների հետ կապված, սկզբունքային տարաձայնությունները հաջողվեց հաղթահարել, և այն խոչընդոտները, որոնք առկա էին, հիմա վերացված են: Ես շարունակելու եմ պաշտոնավարել և իմ աշխատանքը կատարել», - «Ազատության» փոխանցմամբ ասել է Հովհաննիսյանը: