Բոլիվիայի պաշտոնաթող նախագահն ապաստանում է Մեքսիկայում

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական ներկայացրեց երկրում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին:
Իշխանությունը Բոլիվիայում ժամանակավորապես անցել է սենատից ընդդիմության ներկայացուցչուհուն, որը բազմիցս քննադատել է Մորալեսին, այդ թվում՝ հրշեջի համազգեստ կրելու համար:
Մորալեսը կատարվածը համարում է պետական հեղաշրջում:
Երկուշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ Մեքսիկան Մորալեսին քաղաքական ապաստան է տրամադրել: Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը:
«Մի քանի րոպե առաջ ինձ զանգահարեց նախագահ Էվո Մորալեսը, որպեսզի բանավոր կարգով պաշտոնապես քաղաքական ապաստան խնդրի մեր երկրում,- հայտարարել է արտգործնախարարը մամուլի ասուլիսում:- Ներքին գործերի նախարար Օլգա Սանչես Կորդերոն որոշում է կայացրել ապաստան տրամադրել նրան »,- հավելել է նա:
60-ամյա Էվո Մորալեսը Բոլիվիայի նախագահի պաշտոնն անընդմեջ զբաղեցրել է 2005 թվականից, նա երկրի պատմության մեջ առաջին էթնիկ հնդկացին է, որ զբաղեցրել է այդ պաշտոնը:
Փոխանցում է BBC-ն: