12.11.2019 13:58

ԵՄ-ն «մտահոգված» է Իրանի միջուկային գործունեությամբ

ԵՄ-ն «մտահոգված» է Իրանի միջուկային գործունեությամբ

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները և ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչը երկուշաբթի «լուրջ մտահոգություն» են հայտնել Ֆորդոյում Իրանի կողմից իրանի հարստացումը վերսկսելու առիթով:

Կողմերը մտադիր են առաջիկայում  հանդիպում կազմակերպել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի գծով, հայտարարել են Բրյուսելում:

Բրյուսելում նաև Թեհրանին կոչ են արել «ձեռնպահ մնալ» ցանկացած քայլից, որը կհակասի 2015 թ. ապրիլին միջուկային գործարքով ձեռք բերած դրույթներին:

Երկուշաբթի ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ նոյեմբերի 6-ին Իրանն սկսել է գազ մղել Ֆորդոյի միջուկային օբյեկտների ցենտրիֆուգերի մեջ, ինչը, փաստորեն, նշանակում է գործարքով նախատեսված պարտականությունների կրճատման չորրորդ փուլի մեկնարկը:

Փոխանցում է euronews-ը: