12.11.2019 15:11

ԵՄ-ն հավանություն է տվել Թուրքիայի դեմ սանկցիոն մեխանիզմին

ԵՄ-ն հավանություն է տվել Թուրքիայի դեմ սանկցիոն մեխանիզմին

ԵՄ խորհուրդը երկուշաբթի պաշտպանել է Թուրքիայի դեմ սանկցիոն մեխանիզմների սահմանումը՝ Արևելյան Միջերկրականում ապօրինի երկրախուզական գործունեության համար: Նկատի են առնվում աշխատանքները Կիպրոսի հանրապետության բացառիկ տնտեսական գոտում:

Ներգործման առաջին միջոցառումները Բրյուսելը սահմանել է հուլիսին՝ կրճատելով ֆինանսական և վարկային օգնությունը և չեղարկելով բանակցությունները մի շարք հարցերով:

Նոր պատժամիջոցները ներառում են մուտքի արգելք ԵՄ և հաշիվների սառեցում: Սակայն առայժմ «սև ցուցակը» դատարկ է:

Անկարան պնդում է, որ իր գործողություններն օրինական են և հիմնված են Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ պայմանագրի վրա, որին միայն Թուրքիան է ճանաչել: Իր հերթին՝ թուրքական ղեկավարությունը չի ճանաչում մերձակա երկրների հետ Կիպրոսի կնքած պայմանագրերը ջրատարածության և շելֆերի սահմանագծման վերաբերյալ: Անկարան պնդում է, որ պատրաստ է պաշտպանել իր շահերը, այդ թվում՝ ուժային միջոցներով:

Փոխանցում է euronews-ը: