12.11.2019 15:44

Մորալեսին տեղափոխող՝ Մեքսիկայի ՌՕՈՒ օդանավը վայրէջք է կատարել Պարագվայում

Մորալեսին տեղափոխող՝  Մեքսիկայի ՌՕՈՒ օդանավը վայրէջք է կատարել Պարագվայում

Մեքսիկայի ռազմաօդային ուժերի օդանավը, որ տեղափոխում էր Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, լիցքավորման համար վայրէջք է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում:

Այդ մասին տեղեկացրել է մեքսիկական Notimex գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Լրատվական գործակալությունը նշել է, որ Ասունսիոնից ինքնաթիռը կմեկնի Մեխիկո, ինչպես նախապես ծրագրված էր: Նրա տեղեկություններով՝ Պարագվայում կանգառը կապված է Պերուի իշխանությունների որոշման հետ՝ «փակել սեփական օդային տարածքը Մորալեսի օդանավի համար»:

Պերուի պաշտոնատար անձինք առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել իրենց որոշումը: Իսկ Արգենտինայի ընտրված նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է, որ Լիման թույլ է տվել Մեքսիկայի ՌՕՈՒ օդանավին թռչել իր տարածքով միայն «Մորալեսին հեռացնելու» համար:

Փոխանցում է tass.ru-ն: