12.11.2019 16:29

Էրդողան. Չի բացառվում, որ Թուրքիան դադարեցնի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները

Էրդողան. Չի բացառվում, որ Թուրքիան դադարեցնի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները «մի օր կարող են դադարեցվել»:

Այդ մասին Թուրքիայի առաջնորդը հայտարարել է Անկարայում, ԱՄՆ մեկնելուց առաջ:

«ԵՄ-ն մեր դեմ պատժամիջոցներ է սահմանում 1959 թվականից, մեզ միշտ շեղել են խոստումներով, թե կընդունեն ԵՄ: Սակայն այդ խոստումներն այդպես էլ չեն կատարվել: Դուք պետք է իմանաք, որ այսօր Թուրքիան մի պետություն է, որ ձեզ հետ  նստում է բանակցությունների սեղանի շուրջ, բայց այդ սեղանը մեզ կպած չի, բանակցությունները մի օր կարող են դադարել»,- ասել է Էրդողանը:

Փոխանցում է tass.ru-ն: