12.11.2019 17:47

ԱՄՆ նախկին նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

ԱՄՆ նախկին նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը տեղափոխվել է  համալսարանական հիվանդանոց Ատլանտայում, ինչպես հաղորդվում է՝ արյան ճնշումն իջեցնող պրոցեդուրա անցնելու համար: Քարտերի կինը՝ Ռոզալինը, ուղեկցում է ամուսնուն:

Սա վերջին երեք շաբաթների ընթացքում Նոբելյան Խաղաղության 95-ամյա մրցանակակրի երկրորդ հոսպիտալացումն է: Առաջին անգամ նա հոկտեմբերին ընկել էր տանը ու վնասել էր քունքը:

Փոխանցում է euronews-ը: