12.11.2019 18:23

Ֆրանսիա. Ծովի կոկաինե ընծաները

Ֆրանսիա. Ծովի կոկաինե ընծաները

Ֆրանսիական Ժիրոնդա վարչական շրջանի հինգ համայնքների բնակիչներին արգելվել է լինել ծովափնյա տարածքում:

Իշխանությունները նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ հոկտեմբերի կեսերից Ֆրանսիայի հարավարևմտյան շրջանի առափնյակում օվկիանոսը դուրս է նետել 763 կիլոգրամ թմրանյութ, հիմնականում՝ կոկաին: Ծովի ընծաներն առանձնապես հաճախակիացել են նոյեմբերի 4-ից, հաղորդում է տեղի դատախազությունը:

«Խոսքը կոկաինի մասին է, որը, ամենայն հավանականությամբ, մատակարարվում է Հարավային Ամերիկայից, որտեղ այն ավանդաբար արտադրվում է: Հատուկ ընդգծեմ, որ դա շատ մաքուր կոկաին է, որը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ գերդոզավորման ռիսկը չափազանց մեծ է»,- նշել է  Ռեննի դատախազը:

Ծովի դուրս նետած թմրանյութի մաքրությունը կազմում է 83 %՝ փորձագետների կարծիքով: Ատլանտյան առափնյակում «որսված» թմրանյութերի քանակով ռեկորդակիր են դարձել երկու քաղաքներ՝ Արկաշոնը (Arcachon)՝ 12 կգ, և Պոռնիկը (Pornic)՝ 10 կգ:

Փոխանցում է euronews-ը: