13.11.2019 09:00

Լեւոն Արոնյանը Հնդկաստանում կմասնակցի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին

Լեւոն Արոնյանը Հնդկաստանում կմասնակցի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նոյեմբերի 22-26-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կմասնակցի արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին, որը Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։

10 մասնակիցների թվում կլինեն նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, չինացի Դին Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, հնդիկներ Պենտալա Հարիկրիշնան եւ Վիդիտ Գուջրատին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի հաղթանակով է ավարտվել Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։

Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում Լեւոն Արոնյանը կիսում է չորրորդ տեղը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։

Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։