13.11.2019 10:02

Վան Դեյկը՝ Goal-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

Վան Դեյկը՝ Goal-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը Goal.com-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Վան Դեյկին հաջորդում է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին: Երրորդ տեղում «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն է:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիոնել Մեսսին:

Տարվա լավագույն ֆուտբոլիստների տասնյակն՝ ըստ Goal.com-ի

  1. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)
  2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
  3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
  4. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)
  5. Սադիո Մանե («Լիվերպուլ»)
  6. Ռահեմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)
  7. Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)
  8. Ֆրենկ դե Յոնգ («Բարսելոնա»)
  9. Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
  10. Կիլիան Մբապե (ՊՍԺ)