13.11.2019 10:30

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է պատասխանել մամուլին

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է պատասխանել մամուլին

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի արգելքը կապված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի եւ «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի մասնակցությամբ միջադեպի հետ։

Անգլիայի հավաքականը պատրաստվում է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը Չեռնոգորիայի հավաքականի դեմ։

Ստերլինգը մեկ խաղով հեռացված է Անգլիայի հավաքականից եւ չի մասնակցի նոյեմբերի 14-ին անցկացվելիք ընտրական հանդիպմանը։