13.11.2019 11:30

Իբրահիմովիչը չի վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

Իբրահիմովիչը չի վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի պատրաստվում պայմանագիր առաջարկել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը դեմ է արտահայտվել Իբրահիմովիչի տեղափոխությանը և պնդել է, որ ակումբը համաձայնության գա երիտասարդ հարձակվողի հետ:

Ավելի վաղ նշվում էր, որ Զլատան Իբրահիմովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կկնքի կամ իտալական «Միլանի», կամ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: