13.11.2019 12:00

Ռոբերտո Մանչինի. Մարիո Բալոտելին հենց արժանի լինի, կհրավիրվի հավաքական

 Ռոբերտո Մանչինի. Մարիո Բալոտելին հենց արժանի լինի, կհրավիրվի հավաքական

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է, թե ինչու  կրկին ազգային հավաքական չի հրավիրել Մարիո Բալոտելիին:

Ռոբերտո Մանչինիին հաճախ են հարցնում Մարիո Բալոտելիի՝ Իտալիայի հավաքական հրավիրվելու մասին: Մարզիչը հոգնել է այդ հարցին պատասխանելուց, եւ երբ լրագրողը կրկին հարցրեց այդ մասին, նա զայրացած ասաց.

-Ես չեմ հասկանում, թե որքան ուշադրություն է դարձվում Մարիո Բալոտելիին: Տեսե՞լ եք նրա վիճակագրությունը: 7 խաղում 2 գոլ: Նա նույնիսկ կանոնավոր չի խաղում, քանի որ չի կարող կայուն խաղ ցուցադրել: Ես Բալոտելիի հետ խնդիր չունեմ: Հենց նա արժանի լինի, նա կհրավիրվի Իտալիայի հավաքական: Ես հետևում եմ նրա խաղին: Իտալիան լի է տաղանդավոր հարձակվողներով: Բալոտելին ակնհայտորեն նրանցից լավը չէ, – ասել է Ռոբերտո Մանչինին: