13.11.2019 12:24

Բարտումեու. Մեսսին առաջիկա հինգ տարիներին կմնա «Բարսելոնայում»

Բարտումեու. Մեսսին առաջիկա հինգ տարիներին կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտնել է Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ թարմ տեղեկություններ:

Վերջերս Բարտոմեուն ասաց, որ կփորձի երկարաձգել Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը, որը ներկա պահին նախատեսված է մինչև 2021 թվականը, բայց հետագայի համար որևէ երաշխիք տալ չէր կարողացել: Այժմ նախագահը վստահ է, որ Մեսսին ևս 5 տարի  հագնելու է կապտանռնագույն մարզաշապիկը.

-Այս փուլում բոլոր կողմերը ցանկանում են երկարաձգել պայմանագիրը, բայց այդպիսի բանակցություններ սկսելու համար դեռ վաղ է, քանի որ պայմանագիրը դեռ ուժի մեջ է՝ մինչև 2021 թվականը: Ամռանը մենք կսկսենք քննարկումը: Լիոնելը շարունակում է մնալ մեր լիդերը: Մենք պատրաստ չենք բաժանվելու նրանից:

Որտեղի՞ց ես տեղեկություններ ստացա 5 տարվա մասին: Ես անձամբ խոսեցել եմ Մեսսիի հետ: Նա ասաց, որ 5 տարի կլինի «Բարսելոնայի» տրամադրության տակ: Դա ինձ ձեռնտու է, – եզրափակել է Բարտոմեուն: