13.11.2019 13:00

Վիլիանը՝ ռասիզմի մասին

Վիլիանը՝  ռասիզմի մասին

«Շախտյորի» նախկին խաղացող Վիլիանը, ով այժմ հանդես է գալիս «Չելսիում», խոսել է  ռասիզմի մասին:

Թայսոնի և «Դինամոյի» երկրպագուների մասնակցությամբ սկանդալը շատերին ստիպեց խոսել: Վիլիանը նույնպես որոշել է անտարբեր չանցնել դրա կողքով, քանի որ երկար ժամանակ աշխատել է Թայսոնի հետ «Շախտյորում»:

-Ես «Կորնթիանսից» տեղափոխվեցի Ուկրաինա 19 տարեկան հասակում: «Շախտյորում» ես ընդամենը 1 անգամ եմ առերեսվել ռասիստների հետ: Ես չեմ հիշում խաղը, բայց հիշում եմ, թե որքան տխուր էի հանդիպումից հետո: Հուսով էի, որ դա այլևս չի պատահի: Ուկրաինայում այլևս նման իրավիճակում չհայտնվեցի, իսկ Անգլիայում ռասիստներն ավելի շատ են: Այս հարցում Անգլիայում ավելի շատ խնդիրներ կան, քան Ուկրաինայում:

Ես զանգահարել եմ Թայսոնին և ստարել նրան: Կարծում եմ, որ հասարակությունըպետք է կանգնի նրա կողքին, – համոզված է Վիլյանը: