25.09.2012 14:33

Գլդանի բանտի ողբերգությունն օգտագործվել է նոր «օրենքով գող» թագադրելու համար

Գլդանի բանտի ողբերգությունն օգտագործվել է նոր «օրենքով գող» թագադրելու համար

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բաթումում  ընտրողների հետ հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնել Գլդանի բանտում կատարվածի առնչությամբ, հայտնում է apsny.ge-ն: Նախագահը նշել է , որ կառավարության ամբողջական կամ մասնակի փլուզման ծրագիրը ձախողվել է և հավելել, թե չի պատրաստվում ինչ-որ սադրանքների պատճառով երկիրը վերադարձնել մութ անցյալ:

«Վերջին օրերին այնպիսի տպավորություն  կար, թե մենք թուլացել ենք: Բայց մենք չենք թուլացել: Մենք թևաթափ չենք եղել, մեր ձեռքերն զբաղված են եղել այդ սոսկալի հանցագործության յուրաքանչյուր մասնակցից հաշիվ պահանջելով:  Բայց երբ մեր ձեռքերն զբաղված են եղել մեղավորներին պատժելով, ցավոք, դա օգտագործվել է վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ նոր «օրենքով գող»  թագադրելու համար: Ես իմացել եմ, որ նրանք արդեն գոչում են՝ «մեր ժամանակներն են վերադառնում», և պաշտոնների վերաբաշխում են կատարում: Ես դա արդեն մի անգամ տեսել եմ Վրաստանում»,- ասել է նախագահ Սահակաշվիլին:

Լուսանկարը՝ president.gov.ge կայքից