13.11.2019 13:31

Mundo Deportivo. Նեյմարը կրկին հայտնել է Բարսելոնա վերադառնալու պլանների մասին

Mundo Deportivo. Նեյմարը կրկին հայտնել է Բարսելոնա վերադառնալու պլանների մասին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը «Բարսելոնա» վերադառնալու գաղափարից չի հրաժարվել: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ բրազիլացին կրկին մեկնել է Կատալոնիայի մայրաքաղաք: Ֆուտբոլիստը ներկա է եղել Լուիս Սուարեսի կնոջ տարեդարձի խնջույքին: Տոնին ներկա է եղել նաև Լիոնել Մեսսին: Խնջույքի ժամանակ Նեյմարը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում պատրաստվում է իրականացնել «Բարսելոնա» վերադառնալու իր երազանքը:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: Տրանսֆերի գումարը կազմել է ռեկորդային՝ 222 միլիոն եվրո: Հետագայում ԶԼՄ-ները բազմիցս հաղորդել են, որ բրազիլացին իրեն երջանիկ չի զգում Փարիզում և ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: