13.11.2019 12:00

Մորալեսը Մեսիկայում է. «Շնորհակալ եմ, որ կյանքս փրկեցիք»

Մորալեսը Մեսիկայում է. «Շնորհակալ եմ, որ կյանքս փրկեցիք»

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը ժամանել է Մեքսիկա: Նխորդ օրը այդ երկրի իշխանությունները որոշել էին նրան քաղաքական ապաստան տրամադրել:

Մեքսիկական ՌՕՈՒ օդանավը Բոլիվիայից դուրս էր եկել երեքշաբթի գիշերը:

Մեխիկոյում պետության նախկին ղեկավարի «կյանքին և ֆիզիկական անձեռնմխելիությանն ուղղված սպառնալիք» են նկատել: Մորալեսն ինքը ուղղակիորեն ասել է, որ մեքսիկական իշխանությունների որոշումը փրկել է իր կյանքը: Նրա ասելով՝ իր թիկնապահներին մեծ գումար են առաջարկել:

«Քանի դեռ ես ողջ եմ, չեմ հեռանալու քաղաքականությունից: Քանի ողջ եմ, պայքարը շարունակվում է: Աշխարհի բոլոր ժողովուրդներն ազատ լինելու իրավունք ունեն»,- ասել է Բոլիվիայի նախկին նախագահը:

Փոխանցում է euronews-ը: