13.11.2019 13:03

WP. Թրամփը Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել

WP. Թրամփը Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 100 մլրդ դոլարի առևտրային գործարք է առաջարկել հանրապետությանը ձեռնտու պայմաններով, ինչպես նաև պատժամիջոցների պատճառով ստեղծված իրավիճակի լուծում, որոնք Վաշինտոնը պետք է սահմանի Անկարայի դեմ՝ ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ:

Այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը:

Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփն անցյալ շաբաթ Էրդողանին նամակ է ուղարկել՝ թվարկելով այդ առաջարկները, որոնք պետք է ծառայեն թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը:

Ինչպես հաղորդել են լրատվամիջոցի աղբյուրները, այժմ վաշինգտոնյան վարչակազմը պնդում է, որ C-400-ները «չշահագործվեն», որպեսզի «ամերիկյան F-35 կործանիչի կոմունիկացիոն և պաշտպանական միջոցները նրա համար հասանելի չլինեն»: Այդ դեպքում Անկարան կարող է վերադառնալ F-35 կործանիչի ստեղծմանը և խուսափել սահմանափակումներից:

Փոխանցում է tass.ru-ն: