13.11.2019 13:36

Հոնկոնգում բողոքի ակցիաների պատճառով փակ են բանկերի 250 բաժանմունքներ

Հոնկոնգում բողոքի ակցիաների պատճառով փակ են բանկերի 250 բաժանմունքներ

Բողոքի ցույցերը Հոնկոնգում, որ թեժացել են  շաբաթվա սկզբից, բացասաբար են ազդում տեղի բանկային համակարգի աշխատանքի վրա:

Անկարգությունների և տրանսպորտային քաոսի պատճառով չորեքշաբթի փակ են եղել, ընդհանուր առմամբ՝ բանկերի 250 մասնաճյուղեր ամբողջ քաղաքում, հաղորդել է Հոնկոնգի բանկերի ասոցիացիան:

Վերջինիս տվյալներով՝ չի աշխատում 18 առաջատար բանկերի յուրաքանչյուր հինգերորդ բաժանմունքը, այդ թվում՝ այնպիսի հսկա բանկերի, ինչպիսիք են HSBC-ն, Standa8d Chartered Bank-ը և Bank of China-ն:

Փոխանցում է tass.ru-ն: