13.11.2019 13:55

Ատամբաևը պահանջել է ազատ արձակել իր ձերբակալված կողմնակիցներին

Ատամբաևը պահանջել է ազատ արձակել իր ձերբակալված կողմնակիցներին

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հանրապետության իշխանություններից պահանջել է ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված իր կողմնակիցներին:

Այդ մասին ասվում է չորեքշաբթի իր կայքում Ատամբաևի հրապարակած հայտարարության մեջ:

«Արդարացի կլինի և, գլխավորը՝ օրինական՝ կալանքից ազատել բոլորին, որոնք բռնվել են 2019 թ. օգոստոսի 7-8-ին Կոյ-Տաշ գյուղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ: Իշխանությունը հրաշալի տեղյակ է, որ այդ մարդիկ ոչ մի մեղք չունեն, իսկ եթե ինչ-որ հարցեր կան, թող դրանք ինձ ուղղեն»,- ասվում է Ղրղզստանի նախկին նախագահի հայտարարության մեջ:

Նա նաև հավաստիացրել է, որ պատրաստ է դատապարտվել «ցանկացած ժամկետի»: «Բայց բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օգոստոսի 7-8-ի իրադարձությունների պատրվակով, պետք է ազատ արձակվեն, նրանք մեղավոր են միայն նրանում, որ հավատացել են արդարությանը, օրենքներին, երկրի սահմանադրությանը»,- կարծում է նախկին նախագահը:

Ատամբաևը նաև խոստովանել է, որ իր իշխանության ընթացքում թույլ են տրվել մի շարք սխալներ: «Եղել են նաև սխալներ, որոնք ես բացահայտ ընդունել եմ և ներողություն եմ խնդրել Ղրղզստանի ժողովրդից: Ես չափազանց շատ եմ վստահել իմ որոշ ընկերների ու օգնականների, չափազանց շատ եմ վստահել ուժայիններին, բայց ես ազնվորեն աշխատել եմ ի շահ Ղրղզստանի ժողովրդի, հանուն երկրի ու մարդկանց»,- շեշտել է Ատամբաևը:

Փոխանցում է tass.ru-ն: