13.11.2019 15:01

Կոկա արտադրողները Բոլիվիայում մոբիլիզացիա են հայտարարել

Կոկա արտադրողները Բոլիվիայում մոբիլիզացիա են հայտարարել

Կոկա արտադրողները հայտարարել են, որ չեն ճանաչում Բոլիվիայի ժամանակավոր նախագահի՝ սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսի իշխանությունը, որն ավելի վաղ հայտարարել է, թե պաշտոնանկ արված Էվո Մորալեսի փոխարեն ստանձնում է պետության ղեկավարի պարտականությունները: Նրանք «ազգային մոբիլիզացիա» են հայտարարել:

Նման հայտարարությամբ է հանդես եկել կոկա արդյունահանողների վեց ֆեդերացիաների փոխնախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսը:

«Մենք ազգային մոբիլիզացիա ենք հայտարարում ընդդեմ պետական հեղաշրջման, որ կատարվել է մեր երկրում, մենք մերժում ենք տիկին Անիեսի ինքնահռչակումը և խնդրում ենք համախմբել ուժերը բոլոր հասարակական կազմակերպությունների հետ: Վաղվանից մենք փողոցներում կլինենք՝ մինչև այն պահը, երբ Էվո Մորալեսը կվերադառնա, քանի որ նրա սահմանադրական մանդատն ավարտվում է հունվարի 22-ին»,- Ռոդրիգեսի խոսքն է մեջբերել Los Tiempos  թերթը:

Փոխանցում է tass.ru-ն: