13.11.2019 15:36

Նոր Զելանդիայի խորհրդարանը էվթանազիան թույլատրող օրինագիծ է ընդունել

Նոր Զելանդիայի խորհրդարանը էվթանազիան թույլատրող օրինագիծ է ընդունել

Նոր Զելանդիայի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս էվթանազիան, տեղեկացնում է New Zealand Herald պարբերականը:

Օրինագծի շուրջ թեժ բանավեճերը տևել են երկու տարի: Խորհրդարանականներն օրինագիծը ընդունել են երեքշաբթի երեկոյան, 70 կողմ և 50 դեմ ձայներով: Օրինագծի համաձայն՝ կամավոր կերպով կյանքին հրաժեշտ տալու իրավունքը տրվում է այն ծանր հիվանդներին, որոնց մնացել է ապրելու վեց ամսից քիչ:

Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է հանրաքվեում ստանալ ժողովրդի համաձայնությունը, ինչը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարի:

Հուլիսին անցկացված հասարակական կարծիքի հետազոտության տվյալների համաձայն՝ նորզելանդացիների 72 %-ը պաշտպանում է անբուժելի հիվանդների էվթանազիայի իրավունքը:

Փոխանցում է ria.ru-ն: