13.11.2019 15:45

Վազգեն Մանուկյանը դուրս է եկել Հանրային խորհրդից

Վազգեն Մանուկյանը դուրս է եկել Հանրային խորհրդից

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է խորհրդից դուրս գալու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վազգեն Մանուկյանը նամակ է հղել Հանրային խորհրդի անդամներին, որում հայտնել է, որ Հանրային խորհրդում իր գործունեությունը համարում է անիմաստ և դուրս է գալիս խորհրդից, ինչի մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը: