«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է վաճառել ակումբի բաժնետոմսերը

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է վաճառել ակումբի բաժնետոմսերը, հայտնում է II Matino-ն:
Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է վաճառել «Նապոլիի» բաժնետոմսերի 100 տոկոսը, եթե դրա դիմաց ստանա 900 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քաթարի էմիր Թամիմ բան Համադ Ալ Թանիի ղեկավարությամբ գործող մարզական ներդրումային հիմնադրամը պատրաստ է իտալական ակումբի համար վճարել 560 միլիոն եվրո:
Ալ Թանին առաջիկայում բանակցություններ կսկսի «Նապոլիի» նախագահ, իտալացի կինոպրոդյուսեր Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ, որն արդեն 15 տարի ակումբի սեփականատերն է։