14.11.2019 12:03

Դավիդ Վիլյան կհայտարարի կարիերան ավարտելու մասին

Դավիդ Վիլյան կհայտարարի կարիերան ավարտելու մասին

Ճապոնական «Վիսել Կոբեի» իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան առաջիկայում կավարտի ֆուտբոլիստի կարիերան, հայտնում է Daily Express-ը:

37-ամյա Վիլյան «Վիսել Կոբեում» հանդես է գալիս 2018 թվականի դեկտեմբերից: Վիլյան հանդես է եկել նաև «Սպորտինգում», «Սարագոսայում», «Վալենսիայում», «Բարսելոնայում», «Աթլետիկոյում», «Նյու Յորք Սիթիում» և «Մելբուռն Սիթիում»: 

Դավիդ Վիլյան Իսպանիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2005 թվականին: Հավաքականի կազմում հարձակվողը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: