ATP եզրափակիչ. Նադալի աներևակայելի քամբեքը

Nitto ATP Finals-ում իսպանացի Ռաֆել Նադալը ֆանտաստիկ խաղում հաղթանակ նվաճեց: Անդրե Աղասիի անվան խմբում մրցեցին Ռաֆայել Նադալն ու Դանիլ Մեդվեդևը:
Ընդ որում, 3-րդ՝ որոշիչ սեթում իսպանացին պարտվում էր 1-5 հաշվով, բայց կարողացավ բեկել դիմակայության ընթացքը:
2 ժամ 50 րոպե տևած պայքարում իսպանացին 2 անգամ զիջեց սեփական մատուցումը՝ մրցակցի 4-ի դիմաց:
Նադալը էյսով աչքի ընկավ 4 անգամ՝ մրցակցի 21-ի դիմաց:
Նադալը խմբից դուրս գալու հնարավորությունները պահպանում է, իսկ Մեդվեդևը կորցրեց խմբից դուրս գալու շանսերը: